Tuesday, May 7, 2013

7 իրեր, որոնք միշտ նորաձեւ են համարվում

Ինչպես նորաձեւության մեջ, այնպես էլ ցանկացած այլ ոլորտում կան բաներ որոնք տարբեր ժամանակներում մնայուն են եւ համարվում են «հավիտենական դասականներ»:
Beautygirlblog-ը ներկայացնում է այն իրերը, որոնք տարբեր ժամանակներում համարվել են եւ շարունակում են համարվել նորաձեւ:
Beret (գլխարկ)
 








Ֆրանսիական ոճի այս գլխարկները դեռեւս նորաձեւ են համարվել վաղ ժամանակներից: Այն կրել են եւ կրում են տարբեր տարիքի կանայք՝ փոքրիկ երեխաներց մինչեւ մեծահասակ կանայք:
Դասական տաբատ
Այս ոճի տաբատները հարմար է հագնել  ինչպես աշխատանքային վայրում, այնպես էլ երեկոյան խնջույքներին: Դասական այս տաբատները միշտ էլ նորաձեւ են եղել տարբեր վայրերում եւ տարբեր ժամանակներում:
Մարգարիտները
Աքսեսուարներ մեջ մարգարտե շղթաները իրենց էլեգանտությամբ չեն զիչել ոչ մի այլ զարդի: Այն կանացի է եւ նուրբ՝ ընդկծելով կանանց անհատականությունը:
Փոքրիկ սեւ զգեստը
Կոկո Շանելը թողարկեց մի զգեստ, որը տարբեր ժամանակներում հաարվեց նորաձեւ: Եվ յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է լինի նմանատիմ զգեստ, որը հարմար է հագնել տարբեր վայրերում:
Կաշվե բաճկոն
Յուրաքանչյուր աղջկա զգեստապահարանում մենք կարող ենք տեսնել կաշվե բաճկոններ: Այն ոչ միայն երիտասարդներ են կրում, այլեւ մեծահասակ կանայք:
Մարմնագույն գույնի բարձրակրունկ կոշիկները.
Այս կոշիկները իրենց մրցակիցը չունեն: Այն տեսողականորեն երկարացնում են ոտքերը եւ ցանկացած զգեստի հետ այն կարելի է համադրել:
Դասական կիսաշրջազգեստ
Ինչպես դասական տաբատը,  այնպես էլ  կիսաշրջազգեստը  հարմար է հագնել եւ գործնականում, եւ երեկոյան հանդիպումներին:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.