Friday, May 3, 2013

Մի ամբողջ զգեստապահարան մեկ փոքրիկ պայուսակում(Video)


Մի ամբողջ զգեստապահարան մեկ փոքրիկ պայուսակում(Video)

Նորաձևությունը հաճախ է անակնկալներ մատուցում: Այդպիսի անակնկաներից են տրանսֆորմեր-զգեստները՝ «Infinite dress », որոնք շատ ակտուալ են վերջին տարիներին: Գնում ես մեկ զգեստ, իսկ արդյունքում ունենում ես հարյուրից ավելի զգեստներ: Այն շատ հարմար է ճանպարհորդելու համար՝ քիչ տեղ է զբաղեցնում, միևնույն ժամանակ կարող է որպես նոր զգեստ հանդես գալ ցանկացած իրավիճակում: Աշխատավայրում այն կարող է լինել խիստ գործնական, իսկ երեկոյան մեկ-երկու աննշան ձևափոխումով վերածվել էլեգանտ երեկոյան զգեստի: «Infinite dress »-ի հայտնագործողը ամերիկուհի Լիդիա Սիլվեստրիին է: Լիդիա Սիլվեստրիի մասնագիտության առանձնահատկությունները պահանջում էին անընդհատ շարժման մեջ լինել և միևնույն ժամանակ ունենալ էլեգանտ ու ճաշակով արտաքին: Մեկ անգամ նա գործուղման մեկնեց մեկ փոքրիկ պայուսակով, և ամբողջ շաբաթվա ընթացքում նրա գործընկերները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչպես է Լիդիան հաջողացնում ամեն օր նոր զգեստ կրել:
Լիդիան իր զգեստի առաջին ցուցադրությունը կազմակերպեց Լոնդոնում, որի ընթացքում ցուցադրվեցին զգեստի հարյուրից ավելի նմուշներ, և միայն վերջում բացվեց գաղտնիքը. Բոլոր նմուշները մեկ զգեստի տարբերակներն էին:
Այժմ կարելի է հանդիպել այդպիսի զգեստը կրելու 200-ից ավելի տարբերակներ:


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.