Wednesday, July 24, 2013

Մերի Մնջոյանի «Նոր ալիք 2013»-ի զգեստն արժե 20 հազար եվրո


Հայաստանը «Նոր ալիք» երաժշտական մրցույթում ներկայացնող Մերի Մնջոյանը մրցութային օրերից մեկին ելույթ կունենա 20 հազար եվրո արժողություն ունեցող զգեստով: Այս մասին գրում է kp.ua-ն:
Մերիի այս զգեստն արդեն իսկ ճանաչվել է «Նոր ալիք-2013»-ի ամենաթանկարժեքը:
Զգեստը կարել է ռուս երիտասարդ դիզայներ Անաստասիա Զադորինան: Դրա քաշը 4 կգ է: Զգեստը թափանցիկ է ու ամբողջությամբ զարդարված է թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով:
Մերի Մնջոյանի այս զգեստն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է:
«Նոր ալիք-2013»-ի ավարտից հետո այն աճուրդի կհանվի:
 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.