Saturday, July 27, 2013

Բրեդ Փիթը անձնական ինքնաթիռ է գնել Անջելինա Ջոլիի համար


Բրեդ Փիթը անձնական ինքնաթիռ է գնել Անջելինա Ջոլիի համար
Մամուլից տեղեկանում ենք, որ Բրեդ Փիթն իր կնոջ` Անջելինա Ջոլիի համար անձնական ինքնաթիռ է գնել: Ջոլին օդաչուական իրավունք ձեռք է բերել դեռևս 2004թ.-ին: Իսկ Փիթն ինքնաթիռը գնել է կնոջ համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ավելի հաճախ հանդիպել, քանի որ այժմ Փիթը նկարահանվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին նկարահանվող նոր «Ֆյուրերը» ֆիլմում, Լոդոնում,«Անկոտրունը» ֆիլմում Հավայան կղզիներում:
Փիթը կնոջն առաջարկել է ընտրել այն ինքնաթիռը, որը նա հավանում է, և ինքը վճարել է դրա համար: Ջոլին միշտ ցանկացել է թռչել օվկիանոսի վրայով: Այժմ նա կարող է թե՛ իրականացնել իր երազանքը, թե՛ հնարավորություն ունենալ ավելի հաճախ հանդիպել ամուսնուն, մինչ երկուսն էլ զբաղված կլինեն նոր ֆիլմերի նկարահանումներով:
38-ամյա դերասանուհին, ով 6 երեխայի մայր է հանդիսանում (Մադոքս` 11 տարեկան, Պաքս` 8, Զահարա` 7, Շիլո` 6 և չորսամյա զույգ Նոքս ու Վիվիեն), ոգեշնչվել է իր ավագ տղային ինքնաթիռով երկինք բարձրացնելու մտքից, քանի որ նա ուզում է, որ իր տղան իրեն որպես սուպերհերոս ընդունի:
Ավելի վաղ նա ասել էր. «Ամեն անգամ, երբ Մեդը ինքնաթիռ է տեսնում, շատ է զարմանում և ուրախանում: Եթե միայն կարողանայի ինքնաթիռ վարել… Ես նրա համար սուպերհերոս կլինեմ»

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.