Ջենիֆեր Լոպեսը ա՞չք է դրել Ռիհաննայի ընկերոջ վրա
Ջենիֆեր
Լոպեսն իր թվիթերյան էջում տեղադրել Ռիհաննայի ընկերոջ՝ 23-ամյա Քրիս
Բրաունի հետ լուսանկար: Քրիս Բրաունն ու Ջենիֆեր Լոպեսը համատեղ
ստեղծագործական աշխատանք են ներկայացնելու: Մինչ նրանք միասին աշխատում են,
Ռիհաննային և Կասպեր Սմարտին լրատվամիջոցները խորհուրդ են տալիս զգույշ
լինել: Ջեյ Լոն անկրկնելի է, և դժվար թե որևէ տղամարդ զերծ մնա նրա հանդեպ
ինչ-որ զգացմունքներից, իսկ Ջենիֆերը, ինչպես գիտենք, սիրում է իրենից
տարիքով փոքր տղամարդկանց:Մինչ Ջենիֆերը գլուխը հանգիստ դրել է Քրիսի ուսին, Ռիհաննան
անախորժությունների մեջ է: Հյուրախաղերի մեկնելիս նրա ստեղծագործական
անձնակազմին կանգնեցրել են սահմանի վրա և մեքենաներում գտել թմրանյութ:
Սակայն Ռիհաննայի ասիստենտն իր վրա է վերցրել ամբողջ մեղավորությունը և
հայտարարել, որ երգչուհին ոչ մի կապ չունի թմրանյութերի հետ:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.