Showing posts with label Վարսեր և եղունգներ. Show all posts
Showing posts with label Վարսեր և եղունգներ. Show all posts

Saturday, July 20, 2013

Ամռանը նորաձև են մանիկյուրի ուրախ գույները (լուսանկարներ)


Շատերի կողմից սիրված Essie բրենդը ներկայացրել է մանիկյուրի 6 ամառային երանգ, որոնք կօգնեն ստեղծել վառ կերպար:
Naughty Nautical հավաքածուն նախատեսված է այն կանաց համար, ովքեր չեն վախենում վառ գույներից: Այստեղ կա և մարջանագույն, և վառ լիմոնի երանգ, և փիրուզագույն:
«Այս հավաքածուն այն կանանց համար է, ովքեր արևային տրամադրություն ունեն: Ոգեշնչված նուրբ շիֆոնով և պաստելային քաշմիրով՝ մենք ստեղծել ենք 6 երանգ, որոնք հիանալի լրացում կլինեն ուղևորության պատրաստվող կնոջ զգեստապահարանի համար»,-ասում են բրեդի ներկայացուցիչները:

600x580
600x580


Wednesday, July 3, 2013

Ինչպես խնամել չոր մազերը ամռան շոգին


Ինչպես խնամել չոր մազերը ամռան շոգին
Չոր մազերի գլխավոր խնդիրն այն է, որ եղանակների ջերմաստիճանի փոփոխման հետ դրանք կորցնում են ինչպես իրենց որակը, այնպես էլ շատ խոնավություն: Եթե ժամանակին այդ մասին չմտածեք, ապա ամռանն այդ խնդիրն ավելի կբարդանա: Ամեն դեպքում չհուսահատվեք. ելք միշտ էլ կա,-փոխանցում է ladynews.am-ը:
1.Շամպունն ընտրեք հաշվի առնելով ոչ թե մազերի տեսակը, այլ գլխի մաշկինը: Եթե Ձեր մազերը չոր են, իսկ գլխի մաշկը յուղոտ, ապա ճիշտ կլինի՝ ընտրեք շամպուն յուղոտ մազերի համար:
2.Խուսափեք ընտրել այնպիսի շամպուններ, որոնք շատ փրփուր են տալիս, դրանք հիմնականում պարունակում են սինթետիկ մասնիկներ, որոնք էլ չորացնում են գլխի մաշկն ու մազերը:
3.Շատ կարեւոր է մազերը լավ լվանալ տաք ջրով, որ շամպուն չմնա: Լվացումն ավարտեք գոլ ջրով:
4.Չմոռանաք վերջում օգտվել բալզամից: Բայց հիշեք՝ դրանից պետք է օգտվել խնայողաբար: Բալզամի անհրաժեշտությունն զգացվում է մազերի ծայրերի, այլ ոչ արմատների դեպքում:
5.Ամենաարդյունավետը մազարի բնական չորացումն է: Երբեք լվանալուց հետո մազերը չփաթաթեք սրբիչով, այդպես մազերը կորցնում են իրենց նրբությունն ու թափվում:

6.Փորձեք նվազագույնի հասցնել վարսահարդարիչների օգտագործումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, չեք կարող առանց դրա, ապա այն պահեք գլխից 15 սմ հեռու:

Tuesday, May 28, 2013

Քո մազերը. Խոպոպներ


Քո մազերը. Խոպոպներ
Ինչպես գիտես, խոպոպները լինում են միմյանցից շատ տարբեր: Տարբերվում են նաև դրանց «ստեղծման» եղանակները: Այդ իսկ պատճառով ուսումնասիրում ենք ձեռքի տակ եղած բոլոր «զենքերը»' տարբեր շլացուցիչ կերպարներ ստանալու համար:
Barrel Tong (Щипцы)
Այս հրաշալի սարքն օգտագործվում է երկու դեպքում' երբ ցանկանում ես ստանալ խիտ գանգուրներ և երբ մազերին պատրաստվում ես հաղորդել թեթև ալիքներ: Դրա օգտագործումը պարզ է և դյուրին: Հարկավոր է վերցնել մազի մի փոքր փունջ և փաթաթել երկայնքով: Ուղիղ 10 վայրկյան հետո դու կունենաս իդեալական գանգրացած մազափունջ: Արագ և պարզ եղանակ:
Cosmo խորհուրդ
Մազերի ծայրերը հարկավոր է մշակել հատուկ պաշտպանիչ քսուքով' ճյուղավորվածությունից խուսափելու համար:
Hot Rollers
Այս եղանակն առավել ժամանակատար է, սակայն շատ ավելի արդյունավետ: Այս դեպքում դու կստանաս հրաշալի առաձգական խոպոպներ, որոնք երկար ժամանակ կպահպանեն իրենց տեսքը: Հարկավոր է մազերը հորիզոնական ուղղությամբ փաթաթել գլանակների վրա, պտտեցնել դրանք մինչև մազարմատները, և կոկիկ գանգուրները պատրաստ են:
Cosmo խորհուրդ
Որպեսզի մազերն այսպիսի ջերմային միջամտության արդյունքում չչորանան, հարկավոր է դրանք մշակել գիշերային սնուցող շիճուկով կամ ջերմապաշտպանիչ միջոցներով:
Iron Maiden
Տաք արդուկը հրաշալի տարբերակ է թեթև գանգուրներ ստանալու կամ մազերին պարզապես ալիքներ հաղորդելու համար: Հարկավոր է վերցնել մազի մի փունջ և մազարմատին մոտ տեղադրել այն արդուկի մեջ: Շրջանաձև շարժումներով հարկավոր է արդուկել մազը մինչև ծայրը: Այս հնարքի շնորհիվ կարող ես ստեղծել յուրահատուկ կերպար:
Cosmo խորհուրդ
Մազի արդուկի հաճախակի օգտագործման հետևանքով ներկած մազերը կարող են գունազրկվել: Այս դեպքում հարկավոր է դիմել մազի գույնը պաշտպանող և փայլը վերականգնող շամպունի օգնությանը:

Wednesday, May 1, 2013

Արժի՞ դառնալ շիկահեր


Արժի՞ դառնալ շիկահեր
Ասում են` ջենթլմենները նախընտրում են շկահերներին: Հավանաբար դա կարող է ծանրակշիռ պատճառ դառնալ մազերը բաց գույնով ներկելու համար:
Սակայն, չնայած գեղեցկության ինդուստրիայի բոլոր նվաճումներին, այնուամենայնիվ, մազերի հաճախակի ներկումը ոսկեգույն տոներով շարունակում է մնալ բավականին վնասկար գործընթաց ձեր վարսերի համար: Այնպես որ, մի շտապեք տաք գլխով որոշումներ ընդունել: Սկզբից ամեն ինչ լավ ծանրութեթև արեք:
Մազերին շեկ գույն տալ խորհուրդ է տրվում եթե,
1. Դուք փոքր ժամանակ խարտյաշ են եղել. «Եթե ձեր մազերը մանուկ հասակում բաց գույնի են եղել և ամառվա վերջում գունաթափվում էին մինչև պլատինային փայլ ստանալը, ապա, ամենայն հավանականությամբ, դուք հարմար ֆենոտիպ ու մաշկի գույն ունեք, որպեսզի շիկահեր լինեք», - ասում է հոլիվուդյան ոճաբան Բրեդ Ջոնսը:
2. Դուք կարող եք ձեզ թույլ տալ ռեգուլյար հաճախել գեղեցկության սրահ : «Շիկահեր լինելն ամենաէժան հաճույքներից չէ, - ասում է Ջոնսը,- համարեք, որ բաց գույնի մազերը թանկ աքսեսուար են, որը դուք երբեք չեք հանի և որը միշտ պետք է հիասքանչ տեսք ունենա»:
Գրեթե յուրաքանչյուր կնոջ համար կարելի է ընտրել բլանդի հարմար երանգ, բայց ամեն կին չէ, որ պատրաստ է պայքարել մուգ արմատների, որոնք աչքի են ընկնում արդեն մեկ ամիս անց և ներկելու արդյունքում վնասված մազերի վերականգման անհրաժեշտության հետ:
3. Դուք ուզում եք մագնիս լինել տղամարդկանց համար: «Պատահականություն չէ, որ բլանդը մազերի ամենատարածված գույնն է Հոլիվուդում, մի քաղաքում, որտեղ բոլորն ուզում են առանձնանալ և լինել նկատված», -ասում է ոճաբան Ջենիֆեր Ջեյը: Եվ իրոք, մազերի բաց գույնը գրավում է շատերի ուշադրությունը:

Sunday, April 28, 2013

Այս գարնան ամենանորաձև սանրվածքները (Photo)


Ձվի սպիտակուցը բուժում է եղունգները


Ձվի սպիտակուցը բուժում է եղունգները

Եղունգների շուրջ հաճախակի են բորբոքումներ լինում, դրանից խուսափելու համար օգտագործեք ձվի սպիտակուց: Վերցրեք թարմ ձուն, զգուշորեն առանձնացրեք սպիտակուցը,խառնեք այն լավ եւ վրան լցրեք 30-40 մլ բժշկական սպիրտ: Հետո ստացվածը անկացրեք քամիչի միջով:
Երբ պատրաստ կլինի, լցրեք բինտի վրա եւ կապեք այն մատին կամ մատերին, որոնք բորբոքվածեն: 7 ժամը մեկ փոխեք հին վիրակապը նորով: Սովորաբար 2 անգամը բավարար է, բայց կարելի է շարունակել լավագույն արդյունքի համար:

Մազերի խնամքի տարածված սխալները





 Շատ կանանց թվում է, թե մազերը խնամելու համար բավական է շաբաթական մեկ անգամ այցելել վարսահարդարին և վերջ: Իրականում մենք բավական շատ սխալներ ենք թույլ տալիս մազերի խնամքի հարցերու:
Չեք ուզում սանրել մազերը
Մազերը լվանալուց առաջ այսպես կարող են վարվել կարճ կտրվածք ունեցող կանայք: Իսկ մյուսները պետք է պարտադիր սանրեն մազերը նախքան դրանք լվանալը: Դա կհեռացնի քսուքի մնացորդները Ձեր մազերից, կազատի անզեն աչքով չերևացող փոշուց: Դուք կարիք չեք զգա 2-րդ անգամ շամպուն օգտագործել, և այդպիսով զերծ կպահեք մազերի կառուցվածքն ավելի խորը վնասումից:
Չափազանց շատ եք կենտրոնանում դրանք մաքրելու վրա
Փոխարենը անընդհատ շամպունով լվանալուն, մազերը խառնշտելուն, շամպունը լցրեք ձեռքի մեջ և մերսող, բայց հանգիստ շարժումներով տարածեք արմատների մոտ:
Լվանում եք մազերը տաք ջրով
Մազերը լվանալու համար ջրի միջին ջերմաստիճանը պետք է 38-40 աստիճան լինի: Ջուրը չպետք է ոչ տաք, ոչ սառը լինի:
Սխալ եք քսում դիմակը
Որպեսզի դիմակները արդյունավետ լինեն, քսելուց առաջ մազերը խոնավացրեք թաց սրբիչով: Սանրեք մազերը և հետո միայն քսեք դիմակը: Այդպես այն ավելի խորը կթափանցի, և իսկապես կզգաք խոստացված արդյունքը:
Չորացնում եք անխնա
Լվանալով մազերը` թեթևակի չորացրեք դրանք սրբիչով, բայց ոչ ոլորելով կամ տրորելով: Մինչև վարսահարդարիչը միացնելը, սպասեք 10 րոպե: Մոռացեք ամենատաք ռեժիմի մասին. կչորացնեք մազերը, և դրանք կկորցնեն փայլն ու որակը:
Սիրում եք ձիգ սանրվածքներ
Սրանք սեքսուալ սանրվածքներ են, սակայն շատ վնասակար մազերի համար: Այսպիսի սանրվածքով երկար մի մնացեք: Արյան շրջանառությունը մազարմատների մոտ թուլանում է, ինչից էլ սկսվում է մազաթափությունը:
Չարաշահում եք աքսեսուարները
Այո, մենք չենք կարող առանց մեր սիրելի աքսեսուարների, բայց եթե դրանցից օգտվենք մշտապես, ապա մազերը շուտով կճուղավորվեն և կսկսեն թափվել: Շաբաթական 3 օր պետք է ամբողջովին արձակած մազերով մնա:

Աստղային նոր տենդենց


Վարսերը ներկելու աստղային ոճ (photo)

Այս տարի շատ նորաձև է վարսերը ներկել Ombre ոճով: Ներկելու այս ձևը ենթադրում է մազերի մուգ գույնից անցումը բաց երանգի: Ինչպես հոլիվդուդյան, այնպես էլ հայ աստղերը ետ չեն մնում նորաձևության այս միտումից: 

Monday, April 15, 2013

Ինչպես ինքնուրույն անել կրեատիվ մատնահարդարում (Photo)





















Մի քանի րոպե և քո երկար վարսերը հարդարված են...


Մի քանի րոպե և քո երկար վարսերը հարդարված են...Մենք՝ կանայքս, լավ գիտենք մեր զենքերի մասին, ավելին՝ երկար և հարդարված մազերը գործադրում ենք որպես դրանցից ամենազորեղը։ Քո գեղեցիկ և գայթակղիչ տեսքն ամեն օր ապահովելու համար առաջարկում ենք արագ մազահարդարման 5 տարբերակ։ 




Հյուսքով պոչիկ  
Մազերը պինդ պոչիկ կապել գլխավերևում։ Այնուհետև պոչիկն առաջ բերել, որպեսզի հեշտ ստանալ դասական հյուսք։ Պետք է ուշադիր լինել, որպեսզի հյուսքն անթերի լինի։ Արդեն պատրաստ հյուսքին գեղեցիկ տեսք է հաղորդում մազերի համար ուղիղացնող նյութ օգտագործելը։ Վարսահարդարը այս հարդարումը խորհուրդ է հատկապես տալիս ազատ ոճի աղջիկներին։



Նոր շեշտադրություններով դասական կոս
Դասական «կոսը» վարսահարդարման մեջ միշտ եղել է նորաձև։ Որոշակի դետալներ ավելացնելով՝ այն կարելի է դարձնել ամենաերեկոյան վարսահարդարումը։ Իսկ առօրյայում խորհուրդ է տրվում այն համադրել գունավոր ժապավենների և փոքր մազակալների հետ։ Առավոտյան ընդամենը 5 րոպեում կարելի է ստանալ կոկիկ և կրեատիվ այս վարսահարդարումը։ Մազակալներն ամրացնելով կոսի շուրջ՝ կարելի է ստանալ հետաքրքիր լուծումներ։ Նույնը՝ ժապավենով։


Հյուսք կողքից
Կողքից հյուսք ստանալու համար պետք է նախօրոք մազերը գանգուր կամ կիսագանգուր թողնել, այսինքն՝ առանց ուղիղացման՝ կախված մազերի որակից։ Մոտավորապես ուսի վերևի հատվածից պետք է սկսել հյուսել մազերը, ավելի արտահայտիչ տեսք ապահովելու համար խորհուրդ է տրվում մազերը հյուսել ժապավենով՝ կախված, թե ինչ զգեստ կամ աքսեսուար պետք է կրես։ Այս վարսահարդարումը ճիշտ է համադրել հատկապես երկար փեշի հետ։
 

Խոշոր գանգուրներ
Երեկոյան նախքան քնելը տաս րոպե կպահանջվի, որպեսզի դու պտտելով կիսախոնավ մազերդ ամրացրես գլխավերևում։ Կիսախոնավ մազերիդ նախքան պտտելը քսիր մուս, որպեսզի առավոտյան արձակելով այն, ստանաս գեղեցիկ խոշոր գանգուրներ։ Ի դեպ, կարող ես մազերդ արձակել կամ պոչիկ կապել։ Երկու ձևով էլ մազերդ հարդարված և ծավալուն կլինեն։




Ալիքներ...
Մուս քսելուց հետո կիսախոնավ մազերը հյուսել։ Երկու հյուսերը քեզ հնարավորություն կտան առավոտյան դրանք արձակելուց հետո ունենալ գեղեցիկ ալիքներ։ Վարսահարդարը խորհուրդ է տալիս մազերի այս ծավալն օգտագործել և հունական «կոս» ստանալ։