Երգչուհի Դալիթա Ավանեսյանը նկարահանել է նոր տեսահոլովակ` «Մամ ջան», նույնանուն երգի հիման վրա, որը շուտով կհանձնվի հանրության դատին։ Նկարահանման մանրամասները պարզելու համար իմ կայքը հարցազրույց անցկացրեց Դալիթայի հետ։
Գարնանային տոներին ընդառաջ` մոտ մեկ ամիս առաջ, երգահան Էդմոնդ Մակարյանը օրիգինալ անակնկալ արեց ինձ` նվիրելով «Մամ ջան» երգի երաժտությունը։ Հեղինակի հետ միասին մշակեցինք երգի խոսքերը, որի հիման վրա էլ վերջերս նկարվեց տեսահոլովակը։ Առաջին անգամ չէ, որ համագործակցում եմ Էդմոնդ Մակարյանի հետ և կարծում եմ շատ հետաքրքիր է ստացվել։
Տեսահոլովակի վրա մեծ թիմ է աշխատել, հանձինս G&G ստուդիայի։ Ոճաբանը Արմեն Գալյանն է, իսկ գործիքավորման հեղինակը` Գարիկ Գեորգին։ Երգը ձայնագրվել է Հայկոյի «H» ձայնագրման ստուդիայում։
Սկզբում նկարահանումները անց են կացվել սպիտակ տաղավարում, իսկ այնուհետև գեղեցիկ առանձնատանը, որով և եզրափակել ենք հոլովակը։
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.