Wednesday, April 3, 2013

Կրկին նորաձև են հյուսքերը. Նոր շունչ հին սանրվածքներին


Կար ժամանակ, երբ ֆրանսիական հյուսքերն իրենց տարածվածությամբ առաջ էին անցել բոլոր սանրվածքներից: Բայց եկավ ժամանակ, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պարզապես հոգնեցին դրանցից: Բարեբախտաբար, այդ շրջանն էլ ավարտվեց, և հիմա կրկին նորաձևության տները ցուցադրում են աննկարագրելի կանացի և յուրօրինակ հյուսքեր: Դիզայներներն ապացուցում են, որ յուրաքանչյուր սանրվածքի կարելի է երկրորդ շունչ տալ, եթե ստեղծագործ մոտեցում ունենաս:

Valentino-ն նախընտրել է ռոմանտիկ հյուսվածքը, որը սկսվում են ճակատից, փակում ականջը և հավաքվում ցածր պոչի մեջ: Հյուսքից դուրս եկած մազափնջերը ապահովում էին «անխնամ» էֆեկտը, որը մի քանի տարի շարունակ նորաձևության մեջ ամենաակտուալ ոճն է:


Новая жизнь кос фото 1

Jean Paul Gaultier- ն առաջարկում է ավելի աչքի ընկնող տարբերակ: Շքեղ, փքված մազափունջ, ինչպիսին Էմմի Ուայնհաուսինն էր, հաստ հյուս, որն իջնում է մի ուսի վրայով:

Новая жизнь кос фото 3

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.