Սառա Մափելլին, ով իրեն անվանում է Մեղուների թագուհի, արդեն
10 տարի է, ինչ անում է այս գործողությունը որպես մեդիտացիա:
Կինը, ով ԱՄՆ Օրեգոն նահանգից է, թույլ է տալիս մեղուներին մագլցել իր մարմնի վրա մոտ 2 ժամ, իսկ ինքը այդ ընթացքում նստում է և նույնիսկ թեյ է խմում:
Մեղուների առաջին շերտը պետք է կծի Սառայի մարմինը, որպեսզի կարողանան մնալ մաշկից կառչած, ինչը, նա ասում է, որ շատ ցավոտ է: Մեղուները կառչում են նրա թևատակերից, մազերից, կրծքից, կզակից, երբ նրանք վխտում են նրա մարմնի վրա:
«Ես կարծում եմ, որ այս պարը դուետ է շատերի հետ: Այս 12000 մեղուները հրում են իրենց հզոր թևերով իմ մարմինը տարբեր կողմերից, և ես դիմադրում եմ դրան, այնուհետև շարժվում, հոսում և գնում եմ նրանց հետ»,- գրում է Սառան իր էջում:
«Սա խորը մեդիտացիա է, և ես զգում եմ, թե ինչպես փեթակի կոլեկտիվ մտածողությունը շրջապատում է ինձ, պահում ինձ, ընդլայնում իմ մարմնի բջիջները: Ես հեքիմ եմ, պարող, արտիստ, կառույցների շինարար և մեղվապահ»:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.