Մի քանի րոպե և քո երկար վարսերը հարդարված են...
Մենք՝ կանայքս, լավ գիտենք մեր զենքերի մասին, ավելին՝ երկար և
հարդարված մազերը գործադրում ենք որպես դրանցից ամենազորեղը։ Քո գեղեցիկ և
գայթակղիչ տեսքն ամեն օր ապահովելու համար առաջարկում ենք արագ
մազահարդարման 5 տարբերակ։
Հյուսքով պոչիկ
Մազերը պինդ պոչիկ կապել գլխավերևում։ Այնուհետև պոչիկն առաջ բերել,
որպեսզի հեշտ ստանալ դասական հյուսք։ Պետք է ուշադիր լինել, որպեսզի
հյուսքն անթերի լինի։ Արդեն պատրաստ հյուսքին գեղեցիկ տեսք է հաղորդում
մազերի համար ուղիղացնող նյութ օգտագործելը։ Վարսահարդարը այս հարդարումը
խորհուրդ է հատկապես տալիս ազատ ոճի աղջիկներին։
Նոր շեշտադրություններով դասական կոս
Դասական «կոսը» վարսահարդարման մեջ միշտ եղել է նորաձև։ Որոշակի
դետալներ ավելացնելով՝ այն կարելի է դարձնել ամենաերեկոյան
վարսահարդարումը։ Իսկ առօրյայում խորհուրդ է տրվում այն համադրել գունավոր
ժապավենների և փոքր մազակալների հետ։ Առավոտյան ընդամենը 5 րոպեում կարելի է
ստանալ կոկիկ և կրեատիվ այս վարսահարդարումը։ Մազակալներն ամրացնելով կոսի
շուրջ՝ կարելի է ստանալ հետաքրքիր լուծումներ։ Նույնը՝ ժապավենով։
Հյուսք կողքից
Կողքից հյուսք ստանալու համար պետք է նախօրոք մազերը գանգուր կամ
կիսագանգուր թողնել, այսինքն՝ առանց ուղիղացման՝ կախված մազերի որակից։
Մոտավորապես ուսի վերևի հատվածից պետք է սկսել հյուսել մազերը, ավելի
արտահայտիչ տեսք ապահովելու համար խորհուրդ է տրվում մազերը հյուսել
ժապավենով՝ կախված, թե ինչ զգեստ կամ աքսեսուար պետք է կրես։ Այս
վարսահարդարումը ճիշտ է համադրել հատկապես երկար փեշի հետ։
Խոշոր գանգուրներ
Երեկոյան նախքան քնելը տաս րոպե կպահանջվի, որպեսզի դու պտտելով
կիսախոնավ մազերդ ամրացրես գլխավերևում։ Կիսախոնավ մազերիդ նախքան պտտելը
քսիր մուս, որպեսզի առավոտյան արձակելով այն, ստանաս գեղեցիկ խոշոր
գանգուրներ։ Ի դեպ, կարող ես մազերդ արձակել կամ պոչիկ կապել։ Երկու ձևով
էլ մազերդ հարդարված և ծավալուն կլինեն։
Ալիքներ...
Մուս քսելուց հետո կիսախոնավ մազերը հյուսել։ Երկու հյուսերը քեզ
հնարավորություն կտան առավոտյան դրանք արձակելուց հետո ունենալ գեղեցիկ
ալիքներ։ Վարսահարդարը խորհուրդ է տալիս մազերի այս ծավալն օգտագործել և
հունական «կոս» ստանալ։
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.