Կար
ժամանակ, երբ ֆրանսիական հյուսքերն իրենց տարածվածությամբ առաջ էին անցել
բոլոր սանրվածքներից: Բայց եկավ ժամանակ, երբ գեղեցիկ սեռի
ներկայացուցիչները պարզապես հոգնեցին դրանցից: Բարեբախտաբար, այդ շրջանն էլ
ավարտվեց, և հիմա կրկին նորաձևության տները ցուցադրում են աննկարագրելի
կանացի և յուրօրինակ հյուսքեր: Դիզայներներն ապացուցում են, որ
յուրաքանչյուր սանրվածքի կարելի է երկրորդ շունչ տալ, եթե ստեղծագործ
մոտեցում ունենաս:
Valentino-ն
նախընտրել է ռոմանտիկ հյուսվածքը, որը սկսվում են ճակատից, փակում ականջը և
հավաքվում ցածր պոչի մեջ: Հյուսքից դուրս եկած մազափնջերը ապահովում էին
«անխնամ» էֆեկտը, որը մի քանի տարի շարունակ նորաձևության մեջ ամենաակտուալ
ոճն է:
Jean
Paul Gaultier- ն առաջարկում է ավելի աչքի ընկնող տարբերակ: Շքեղ, փքված
մազափունջ, ինչպիսին Էմմի Ուայնհաուսինն էր, հաստ հյուս, որն իջնում է մի
ուսի վրայով:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.