Սակայն, չնայած գեղեցկության ինդուստրիայի բոլոր նվաճումներին, այնուամենայնիվ, մազերի հաճախակի ներկումը ոսկեգույն տոներով շարունակում է մնալ բավականին վնասկար գործընթաց ձեր վարսերի համար: Այնպես որ, մի շտապեք տաք գլխով որոշումներ ընդունել: Սկզբից ամեն ինչ լավ ծանրութեթև արեք:
Մազերին շեկ գույն տալ խորհուրդ է տրվում եթե,
1. Դուք փոքր ժամանակ խարտյաշ են եղել. «Եթե ձեր մազերը մանուկ հասակում բաց գույնի են եղել և ամառվա վերջում գունաթափվում էին մինչև պլատինային փայլ ստանալը, ապա, ամենայն հավանականությամբ, դուք հարմար ֆենոտիպ ու մաշկի գույն ունեք, որպեսզի շիկահեր լինեք», - ասում է հոլիվուդյան ոճաբան Բրեդ Ջոնսը:
2. Դուք կարող եք ձեզ թույլ տալ ռեգուլյար հաճախել գեղեցկության սրահ : «Շիկահեր լինելն ամենաէժան հաճույքներից չէ, - ասում է Ջոնսը,- համարեք, որ բաց գույնի մազերը թանկ աքսեսուար են, որը դուք երբեք չեք հանի և որը միշտ պետք է հիասքանչ տեսք ունենա»:
Գրեթե յուրաքանչյուր կնոջ համար կարելի է ընտրել բլանդի հարմար երանգ, բայց ամեն կին չէ, որ պատրաստ է պայքարել մուգ արմատների, որոնք աչքի են ընկնում արդեն մեկ ամիս անց և ներկելու արդյունքում վնասված մազերի վերականգման անհրաժեշտության հետ:
3. Դուք ուզում եք մագնիս լինել տղամարդկանց համար: «Պատահականություն չէ, որ բլանդը մազերի ամենատարածված գույնն է Հոլիվուդում, մի քաղաքում, որտեղ բոլորն ուզում են առանձնանալ և լինել նկատված», -ասում է ոճաբան Ջենիֆեր Ջեյը: Եվ իրոք, մազերի բաց գույնը գրավում է շատերի ուշադրությունը:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.