Tuesday, May 28, 2013

Քո մազերը. Խոպոպներ


Քո մազերը. Խոպոպներ
Ինչպես գիտես, խոպոպները լինում են միմյանցից շատ տարբեր: Տարբերվում են նաև դրանց «ստեղծման» եղանակները: Այդ իսկ պատճառով ուսումնասիրում ենք ձեռքի տակ եղած բոլոր «զենքերը»' տարբեր շլացուցիչ կերպարներ ստանալու համար:
Barrel Tong (Щипцы)
Այս հրաշալի սարքն օգտագործվում է երկու դեպքում' երբ ցանկանում ես ստանալ խիտ գանգուրներ և երբ մազերին պատրաստվում ես հաղորդել թեթև ալիքներ: Դրա օգտագործումը պարզ է և դյուրին: Հարկավոր է վերցնել մազի մի փոքր փունջ և փաթաթել երկայնքով: Ուղիղ 10 վայրկյան հետո դու կունենաս իդեալական գանգրացած մազափունջ: Արագ և պարզ եղանակ:
Cosmo խորհուրդ
Մազերի ծայրերը հարկավոր է մշակել հատուկ պաշտպանիչ քսուքով' ճյուղավորվածությունից խուսափելու համար:
Hot Rollers
Այս եղանակն առավել ժամանակատար է, սակայն շատ ավելի արդյունավետ: Այս դեպքում դու կստանաս հրաշալի առաձգական խոպոպներ, որոնք երկար ժամանակ կպահպանեն իրենց տեսքը: Հարկավոր է մազերը հորիզոնական ուղղությամբ փաթաթել գլանակների վրա, պտտեցնել դրանք մինչև մազարմատները, և կոկիկ գանգուրները պատրաստ են:
Cosmo խորհուրդ
Որպեսզի մազերն այսպիսի ջերմային միջամտության արդյունքում չչորանան, հարկավոր է դրանք մշակել գիշերային սնուցող շիճուկով կամ ջերմապաշտպանիչ միջոցներով:
Iron Maiden
Տաք արդուկը հրաշալի տարբերակ է թեթև գանգուրներ ստանալու կամ մազերին պարզապես ալիքներ հաղորդելու համար: Հարկավոր է վերցնել մազի մի փունջ և մազարմատին մոտ տեղադրել այն արդուկի մեջ: Շրջանաձև շարժումներով հարկավոր է արդուկել մազը մինչև ծայրը: Այս հնարքի շնորհիվ կարող ես ստեղծել յուրահատուկ կերպար:
Cosmo խորհուրդ
Մազի արդուկի հաճախակի օգտագործման հետևանքով ներկած մազերը կարող են գունազրկվել: Այս դեպքում հարկավոր է դիմել մազի գույնը պաշտպանող և փայլը վերականգնող շամպունի օգնությանը:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.