“Երգի պրեմիերան կանենք հենց տեսահոլովակի տեսքով: Հուսով եմ` անակնկալս դուր կգա հանդիսատեսին ու իմ երկրպագուներին”ասել է Միհրան Ծառուկյանը` տեղեկացնելով, որ աշխատել է ռեժիսոր Արտյոմ Աբովյանի եւ ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ:
Խոսելով երգի եւ տեսահոլովակի սյուժեի մասին` երգիչը շեշտել է, որ իր մարմնավորած հերոսը, նրա ապրումներն ու երգի բառերը բոլորովին կապ չունեն իր հետ եւ չեն արտացոլում իր հոգեվիճակը:
“Աղջիկը, կորցնելով սիրած տղային, որոշ ժամանակ անց զղջում է, ուզում հետ վերադարձնել, բայց արդեն ուշ է լինում… Տեսահոլովակն ավելի շատ իրավիճակային է եւ ներկայացնում է սիրելիին կորցնելուց հետո մարդկանց ծանր ապրումներն ու հոգեվիճակը”,-պատմել է Միհրան Ծառուկյանը:
“Մի′ նայիր”-ի հերոսուհուն մարմնավորում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Աննա Դավթյանը, որն առաջին անգամ է նկարահանվում տեսահոլովակում.“Բավական հետաքրքիր է. որպես դերասանուհի` պետք է մի քանի րոպեում ավելի խոր ու խտացված ներկայացնես ապրումներդ, հոգեվիճակդ”:
Նաեւ սերիալներում հանդես եկող Աննան մեզ հետ զրույցում նշել է, որ մինչ այս հրաժարվել է տեսահոլովակներում նկարահանվել. “Ցանկանում էի անպայման որպես դերասանուհի հանդես գալ, այլ ոչ թե գեղեցիկ արտաքինով մեկը, որին “օգտագործում” են տեսարաններ ստանալու համար”:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.