Thursday, May 9, 2013

Եթե պայուսակ, ապա կլատչ. Դքսուհի Քեթրին


Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, ով այսօր համարվում է բրիտանական նոր ոճի խորհրդանիշ, նորաձևության աշխարհ բերեց կլատչ պայուսակները: Քեթրինը ուր էլ որ գնալու լինի՝ թագավորական ընդունելության, դիվանագիտական ճաշկերույթների, բարեգործական երեկոների, թե ժողովրդի հետ հանդիպման, գրեթե միշտ ձեռքին կրում է փոքրիկ կլատչ:
600x580
Դքսուհու փոքրիկ պայուսակները հիմնականում ունիվերսալ, արտաքինից գրեթե չտարբերվող մոդելներ են' դասական գույներով՝ սև, սպիտակ, երկնագույն, ոսկեգուն, մոխրագույն:
600x580
Պայուսակների նորաձևությամբ զբաղվող Լուլու Գինեսի խոսքերով՝ «Պայուսակների այսօրվա նորաձևությունն ամենօրյա պայուսակների չափերի փոքրացման համար պարտական է Քեթրինին: Հենց նրա կլատչերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության արդյունքում դիզայներները, այդ թվում' ես, սկսեցինք պայուսակները կոմպակտ և նուրբ դարձնել: Քեթրինի պայուսակները չափազանց փոքր են»:
600x580
Իրոք, ամենօրյա պայուսակների նման փոքր չափսը թույլ է տալիս դրանցում ունենալ միայն հեռախոս, շրթներկ և մի քանի կրեդիտ քարտ:
600x580
Պատրաստ են արդյոք ժամանակակից աղջիկները հրաժարվել իրենց պայուսակում մի ամբողջ «տուն» ունենալուց' ի նպաստ նորաձև պայուսակ-դրամապանակների:

600x580
600x580
600x580
600x580
600x580
600x580

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.