Friday, June 7, 2013

Երկրպագուն 13 հազար դոլարով գնել է Լեդի Գագայի եղունգը


Լեդի Գագայի արհեստական եղունգը աճուրդում վաճառվել է 9 հազար 
ֆունտ ստերլինգով (13 հազար դոլար): ինչպես փոխանցում է armstar.am-ը. 
պլաստմասե կտորն ինտերնետային աճուրդ է հանել Մեծ Բրիտանիայից 
մի բնակիչ:
Ինչպես պատմել է եղունգի սեփականատերը, աստղն այն կորցրել է 2012 թ-ի սեպտեմբերի 15-ին, Դուբլինում կայացած իր համերգի ժամանակ: Բրիտանացին նաև պատմել է, որ այդ թանկարժեք «մասունքը» նրան է 
տվել բեմի աշխատակիցներից մեկը:
Ի դեպ Լեդի Գագայի եղունգները հարդարում է և դրանց տեսքի համար 
պատասխանատու է ճապոնացի դիզայներ Այա Ֆուկուդան:






Slaq.am - Լրատվական աղբյուր

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.