Wednesday, June 26, 2013

Հոլիվուդյան 9 գեղեցկուհիներ, ովքեր վիրահատել են քիթը


Հոլիվուդյան 9 գեղեցկուհիներ, ովքեր վիրահատել են քիթը
Քիթը մարդու դեմքի այն մասերից է, որից հաճախ են դժգոհում մեզանից շատերը և անում «որքան քիթս ինձ դուր գալիս արտահայտությունը»: Իսկ ինչ են անում աստղերը, երբ իրենց դուր չի գալիս այն. իհարկե դիմում են պլաստիկ վիրաբույժի: Ազդու՞մ է արդյոք քթի նոր ձևը նրանց կարիերայի վրա, փորձը ցույց է տալիս որ այո,-փոխանցում է armstar.am-ը:

Մերլին Մոնրո. աշխարհում առաջինը
Մերլին Մոնրոն առաջին հայտնի մարդկանցից մեկն է ով դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը: Քթի վիրահատությունը Նորմա Ջինից Մերլին Մոնրո փոխակերպվելու գաղտնիքներից մեկն է:

Սկարլետ Յոհանսոն. ի՞նչ վիրահատություն, ինչի՞ մասին է խոսքը
Դեռ վերջերս հմայիչ դերասանուհին լայն քիթ ուներ, սակայն այն վիրահատությունից հետո բավականին նրբացավ՝ ավելի ընդգծելով նրա դիմագծերը:

Ջենիֆեր Էնիսթոն. գրեթե կատարյալ գեղեցկություն
Դերասանուհու հայրն ազգությամբ հույն է, այդ պատճառով Ջենիֆերը ժառանգել էր էթնիկ մեծ քիթ: Թեև իրավիճակն ուղղել է պլաստիկան, սակայն դերասանուհին դեմ է վիրաբույժների միջամտությանը և ասում է, որ նրանց օգնությանը դիմել է բժշկի ցուցումով:

Բրիթնի Սփիրս. պարզ և ճաշակով
Քթի վիրահատություն փայլուն կարիերայի ընթացքում՝ մեծ ռիսկ է: Սակայն Բրիթնի Սփիրսն ու նրա վիրաբույժը գտան այն ուղղելու ճիշտ տարբերակը. նրանք պահպանեցին քթի ձևը, բայց այն դարձրեցին ավելի փոքր: Այդ արդյունքն ունենալու համար Բրիթնին վիրահատվեց երկու անգամ:

Պատրիսիա Կաս. փարիզյան ոճով
Ժողովրդի սերն ու ճանաչումը երգչուհին վայելեց հենց իր կարիերայի սկզբից: Նրա թույլ խռպոտ ձայնն ու կանացիությունը կոծկում էր ցանկացած թերություն, այդ պատճառով ընդամենը վերջերս երգչուհին դիմեց վիրաբույժի օգնությանը՝ վիրահատելով քիթը:

Հոլի Բերի. կարևոր կանգառ Օսկարի ճանապարհին
Մինչ վիրահատությունը Հոլի Բերին Հոլիվուդի սիրունիկ դերասանուհիներից մեկն էր. դրանից հետո նա դարձավ վառ և գեղեցիկ: Նեղացնելով լայն քիթը՝ դերասանուհու կարիերան վերելք ապրեց և նրան դարձրեց Ջեյմս Բոնդի առաջին օսկարակիր աղջիկը:

Ջանեթ Ջեքսոն. գեղեցիկի հանդեպ սերն արյան մեջ է
Մայքլ Ջեքսոնի փոքր քույրը գնացել է եղբոր ճանապարհով: Նա կարիերան սկսել է շատ հաջող և ակտիվորեն ուղղել է բնական արտաքին տվյալները: Բայց բարեբախտաբար Ջանեթը կարողացել է ժամանակին կանգնել:

Վայնոնա Ռայդեր. ո՞վ կմտածեր
Օրիգինալ աչքերով այս դերասանուհին մինչ «Էդվարդ ձեռքեր-մկրատներ», «Բրեմ Սթոքերի դրակուլան» ֆիլմերի աստղ դառնալը վիրահատել է քիթը: Վիրաբույժը լավ մասնագետ է եղել, քանի որ այն չի տարբերվում բնականից:

Անջելինա Ջոլի. ևս մեկ քայլ դեպի կատարելություն
Անջելինա Ջոլին ծնվել է գեղեցկուհի: Պատանեկության տարիներին նա աշխատում էր որպես մոդել, նկարահանվում տեսահոլովակներում: Սակայն մեծ էկրան առաջին քայլն անելուց հետո Անջելինան դիմեց վիրաբույժների օգնությանը, ովքեր ոչ թե մեծ, այլ որակյալ աշխատանք են արել:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.