Հանրահայտ երգչուհի Մերայա Քերին մեկնել է Իտալիայի լողափերից մեկը, կարծես թե, միայն նրա համար, որ ցուցադրի իր հիանալի կազմվածքը: 2011 թվականին դստեր և որդու ծնվելուց հետո աստղը գիրացել էր նվազագույնը 30 կիլոգրամով, բայց այժմ ավելորդ քաշը այլևս նրան չեն անհանգստացնում:
Այս օրերին երգչուհին Իտալիայում զբաղված է տեսահոլովակի աշխատանքներով, որը կներկայացնի հուլիսի 23-ին նոր ալբոմում, հայտնում է Usatoday.com-ը: Նկարահանումներից զատ՝ 43-ամյա երգչուհին ժամանակ է գտնում նաև լողափային հանգստի համար:
Կապրի կղզու ափին նա զբոսնել է սև փոքրիկ բիկինիով, որը հաջողությամբ ընդգծել է նրա բարեկազմ կազմվածքը: ԶԼՄ-ները նշում են, որ նրա ընկերախումբը բաղկացած է եղել միայն գործընկերներից, որոնք նույնպես նախանձելի կազմվածք են ունեցել:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.