Wednesday, June 12, 2013

Ներքնազգեստի նոր հավաքածու. Ժիզել Բունդխենի


Ներքնազգեստի նոր հավաքածու. Ժիզել Բունդխենի
Ետ չընկնելով իր աստղային գործընկերներից՝ մոդել Ժիզել Բունդխենը, ով վաղուց գրավել է պոդիումը, սովորում է դիզայների մասնագիտությունը: Victoria's Secret-ի «հրեշտակ» լինելը չէր կարող չանդրադառնալ նրա ընտրության վրա:
Նրա դիզայներական երևակայությունը, ինչպես Ռոզի Հանտինգտոն Ուայլտինը, արտահայտվել է ներքնազգեստի հավաքածու ստեղծելիս:
Օրերս 32-ամյա բրազիլուհին ավելի է բորբոքել իր Twitter-ի և Instagram-ի հետևորդների հետաքրքրությունը նոր անձնական Brazilian Intimates հավաքածուից ներկայացնելով մի քանի նմուշներ: Լուսանկարներում մոդելը նուրբ վարդագույն ժանյակե ներքնազգեստով է, ինչից կարելի է ենթադրել, որ ողջ ամառային հավաքածուն լինելու է կանացի և գրավիչ:
Իսկ արդյոք դա այդպես է, կիմանանք երբ ներկայացվի ողջ հավաքածուն:
Ներկայացնում ենք Ժիզելի լուսանկարները'նախկին ներքանազգեստի հավաքածուների գովազդներից:
600x580

600x580

600x580

600x580

600x580
600x580
600x580

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.