Կարծես թե Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի մոտալուտ հարսանիքի մասին լուրերը ճշմարիտ են։ Մամուլի հաղորդմամբ՝ զույգն արդեն նշանադրված է: Ճիշտ է, ինչպես նշում են աղբյուրները, Քանյեն մինչ այժմ նշանադրության մատանի չէր նվիրել սիրելիին: Նա դա արել է դստեր ծննդյան կապակցությամբ՝ Քիմին նվիրելով 500 000 ֆունտ արժողությամբ մատանի, որի դիզայնի վրա ինքն անձամբ է աշխատել:
Աղբյուրները պնդում են, որ հիմա նա ավելի շատ է սիրահարված Քիմին և անհամբեր սպասում է, թե երբ են ամուսնանալու:
Երկար չսպասելու համար սիրահարները պլանավորում են Փարիզում սեպտեմբերին հարսանիք կազմակերպել:
Մնում է միայն շնորհավորել Քիմին ու Քանյեին այդ իրադարձության կապակցությամբ:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.