Կիսավարտիք-շորտեր
Սրանք կիսավարտիքների ամենափակ տեսակն են: Շորտերի դիմային և ետևի մասերը հավասար բարձրություն ունեն: Շորտերը տեսողականորեն կարճացնում են ոտքերն ու մեծացնում կոնքերը, ուստի դրանք սազում են միայն երկար և բարակ ոտքեր ունեցող աղջիկներին: Հակառակ պարագայում պետք է հեռու մնալ նման կիսավարտիքներից:
Սովորական կիսավարտիքներ կամ սլիպեր
Այս կիսավարտիքների առավելությունն այն է, որ դրանք փակում են հետույքը, իսկ կողքից բավականաչափ նեղության են, որպեսզի չխճճվեն կիպ հագուստի հետ: Սլիպերը կարող են լինել տարբեր բարձրության` մաքսի-սլիպեր կամ մինի-սլիպեր:
Սթրինգ
Սթրինգն ավելի շատ բացում է, քան փակում և դասական տեսքով հանդիսանում է եռանկյուն դիմացից և թել ետևից: Մասնագետներն առանձնացնում են G-սթրինգ, T-սթրինգ, V-սթրինգ և Y-սթրինգ, որոնք տարբերվում են իրենց չափսերով և ձևով: Զարմանալի չէ, որ տղամարդիկ սիրում են այս ներքնազգեստը:
Տանգա կիսավարտիքներ
Սրանք ստեղծվել են 1975 թվականին դիզայներ Ռուդի Գերնռայխի կողմից: Սթրինգից տարբերվում են նրանով, որ ավելի փակ են: Դրանք գրեթե նույն տեսքն ունեն, սակայն դրանցում ոտքերն ավելի երկար են երևում: Կանանց մեծամասնության կարծիքով սրանք ստրինգից հարմար են: Տանգա կիսավարտիքների ամենահարմար մոդելը Տանգա 4811-ն է:
Բիկինի
Բիկինիները տարբերվում են առավելագույն ցածր դիրքով: Դասական տարբերակը ծովափնյա բիկինիներն են` կողքերից թելով կապվող:
Սթրինգ-շորտեր
Կիսավարտիքների հետաքրքիր մոդել, որը սկսում է որպես շորտ և ավարտվում որպես սթրինգ: Թերությունը կրկին այն է, որ կարճացնում է ոտքերը:
Բրազիլիանա կիսավարտիքներ
Բրազիլիանան սլիպերի և տանգայի խառնուրդն է: Այս կիսավարտիքն ունի V-աձև կտրվածք, որը հետույքը միայն կիսով չափ է փակում: Սա հարմար է համեմատաբար փոքր և հարթ հետույք ունեցող աղջիկներին, հակառակ դեպքում հեշտորեն կարող են վերածվել սթրինգի:
Անկար կիսավարտիքներ
Այս կիսավարտիքների առավելությունն այն է, որ դրանք բացարձակապես չեն երևում հագուստի տակից, որովհետև նրանց ծայրերը մշակվում են լազերի կողմից: Լինում են ցանկացած տեսակի և մոդելի: Իսկ թերությունն այն է, որ դրանք կարվում են արհեստական կտորներից, ուստի դրանք չի կարելի միշտ կրել:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.