Tuesday, July 2, 2013

2013-ի ամռան ամենանորաձև 10 լողազգեստները

2013-ի ամռան ամենանորաձև 10 լողազգեստները












Ճիշտ լողազգեստ ընտրելը հեշտ բան չէ: Պետք է հաշվի 
առնել կազմվածքի առաձնահատկությունները, լողազգեստի 
հարմարություններն ու անհարմարությունները և իհարկե 
նորաձևության միտումները: Այս ամառ նորաձև են 
ամենատարբեր լողազգեստներ. փոքրիկ սեքսուալ բիկինիներից
 մինչև փակ խելամիտ մոնոկինիներ: Առաջարկում եմ ձեզ 
լողազգեստների 10 տեսակ, որոնք շատ նորաձև են այս ամառ:

Լայն բացվածքով մոնոկինի
Չնայած այսպիսի լողազգեստով անհնար է հավասարաչափ

արևայրուք ստանալ, սակայն եթե ընտրեք հենց այս
լողազգեստի տեսակը, ապա կլինեք լողափի ամենաոճային հանգստացողը:

Ծաղկային պրինտով լողազգեստ
Ծաղկային պրինտն ընդհանրապես այս տարվա ամենանորաձև

 միտումներից է, ինչը վերաբերում է նաև լողազգեստներին:

Տանկինի
Սա լողազգեստի տեսակ է, որտեղ կրծքկալի փոխարեն 

օգտագործվում է երկար թոփ: Սա շատ հարմար է
 հատկապես լողափային խնջույքների
 համար. չէ՞ որ կարելի է լողազգեստի վրայից հագնել երկար 
կիսաշրջազգեստ և վայելել երեկոն:
 

Գրաֆիկական պրինտով լողազգեստ
Սև-սպիտակ գծերը, վանդակներն ու երկրաչափական 

մարմիններընույնպես իջել են նորաձևության հարթակից 
լողափ և շատ արդիական են այս ամառ:
 

Ռետրո ոճի ներքնազգեստ
«Մեծն Գեթսբի» ֆիլմը, որ նախորդ ամիս ցնցել է 

կինոդահլիճները,իր ազդեցությունն է թողել նաև
 լողազգեստների նորաձևության 
վրա. կրկին արդիական են մի քանի տասնամյակ 
առաջ նորաձև բարձր մեջքով լողազգեստները:

Դեղին լողազգեստ
Դեղինն իդեալական տարբերակ է լողազգեստի համար: 
Ամենաարևային և տաք այս երանգն ընդգծում է արևարյուքն

 ու գեղեցիկ համադրություն է ստեղծում այս սեզոնի մյուս 
ոճային գույների հետ:

Մոնոկինի
Առաջին անգամ երկար տարիների ընթացքում մոնոկինին

 ավելի նորաձև է, քան բիկինին: Վառ գույնի միացյալ 
լողազգեստն այս ամռան ամենաթեժ նորությունն է 
լինելու լողափին:

Բանդաժային լողազգեստ
Ամուր բանդաժային լողազգեստը լավագույն տարբերակը 

չի լողալու համար, սակայն այն հիանալի կնայվի լողավազանի
 մոտ կազմակերպվող խնջույքին: Ամուր կտորը շտկում է 
կազմվածքը և ընդգծում դրա առավելությունները:

Մետալիկ էֆեկտով լողազգեստ
Այս տարի ոճային մետալիկ էֆեկտով լողազգեստը շատ ազդեցիկ 

և անսովոր տեսք կհաղորդի ձեզ:

Սպորտային լողազգեստ
Լողազգեստի սպորտային մոդելը հարմար է թե լողափին,

 թե պարապմունքներին: Հատկապես արդիական են մի քանի 
գույնի համադրությամբ լողազգեստները:Մաղթում եմ ձեզ ուրախ
 և հագեցած հանգիստ՝ անկախ լողազգեստի մոդելից:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.