Thursday, July 18, 2013

Աշխարհի ամենալայն կոնքեր ունեցող կինը (ֆոտո)

Շատ աֆրիկյան ցեղերում մեծ կոնքերը համարվում են երջանիկ ընտանեկան կյանքի գրավական: Հին Չինաստանում հարսնացու ընտրելիս անպայման հաշվի էին առնում կոնքերի լայնությունը, իսկ ահա ժամանակակից նորաձևությունը թելադրում է այլ չափանիշներ, ինչի պատճառով երբեմն ընկճվում են այն կանայք, որոնց կառուցվածքը նման է ավազի ժամացույցին: Ինչևէ, այս ամենը չի վերաբերվում  39 ամյա ամերիկուհի Միկել Ռուֆինելին:
Միկելն ուղղակի հիացած է իր կոնքերով, որոնք ճանաչվել են աշխարհում ամենամեծը. դրանց լայնությունը  2 մետր 54 սմ է: Լոս Անջելեսի բնակչուհին ունի իրեն սիրող, պաշտող ամուսին և չորս երեխա:
Իհարկե իր կյանքն այնքան էլ հեշտ չէ. օրինակ նա պետք է օդանավի երկու տոմս գնի ճանապարհորդելիս, դժվարությամբ է հագուստ գտնում, իսկ նեղ դռներն ուղղակի սարսափելի են նրա համար: 








No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.