Wednesday, July 3, 2013

Ինչպես խնամել չոր մազերը ամռան շոգին


Ինչպես խնամել չոր մազերը ամռան շոգին
Չոր մազերի գլխավոր խնդիրն այն է, որ եղանակների ջերմաստիճանի փոփոխման հետ դրանք կորցնում են ինչպես իրենց որակը, այնպես էլ շատ խոնավություն: Եթե ժամանակին այդ մասին չմտածեք, ապա ամռանն այդ խնդիրն ավելի կբարդանա: Ամեն դեպքում չհուսահատվեք. ելք միշտ էլ կա,-փոխանցում է ladynews.am-ը:
1.Շամպունն ընտրեք հաշվի առնելով ոչ թե մազերի տեսակը, այլ գլխի մաշկինը: Եթե Ձեր մազերը չոր են, իսկ գլխի մաշկը յուղոտ, ապա ճիշտ կլինի՝ ընտրեք շամպուն յուղոտ մազերի համար:
2.Խուսափեք ընտրել այնպիսի շամպուններ, որոնք շատ փրփուր են տալիս, դրանք հիմնականում պարունակում են սինթետիկ մասնիկներ, որոնք էլ չորացնում են գլխի մաշկն ու մազերը:
3.Շատ կարեւոր է մազերը լավ լվանալ տաք ջրով, որ շամպուն չմնա: Լվացումն ավարտեք գոլ ջրով:
4.Չմոռանաք վերջում օգտվել բալզամից: Բայց հիշեք՝ դրանից պետք է օգտվել խնայողաբար: Բալզամի անհրաժեշտությունն զգացվում է մազերի ծայրերի, այլ ոչ արմատների դեպքում:
5.Ամենաարդյունավետը մազարի բնական չորացումն է: Երբեք լվանալուց հետո մազերը չփաթաթեք սրբիչով, այդպես մազերը կորցնում են իրենց նրբությունն ու թափվում:

6.Փորձեք նվազագույնի հասցնել վարսահարդարիչների օգտագործումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, չեք կարող առանց դրա, ապա այն պահեք գլխից 15 սմ հեռու:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.