Wednesday, July 3, 2013

Մադոննան ատամների վրա ոսկուց և ադամանդներից պատրաստված զարդ է դրել

Մադոննան չի դադարում զարմացնել իր արարքներով: Սկզբում նա բլոգում տեղադրել էր իր ձեռքերի լուսանկարը, որոնք պահում էր ձեռնոցների մեջ, իսկ հիմա զարմացրել է բոլորին իր նոր փայլփլող ժպիտով: Աստղը նոր ատամներ չի դրել: Նա միայն ընդգծել է դրանց գեղեցկությունը հատուկ դեկորատիվ զարդերի օգնությամբ, որոնք կոչվում են «գրիլզաներ»:

Դրանք հայտնվել են 80-ական թթ. և տարածված էին հիփ-հոփ մշակույթի ներկայացուցիչների շրջանում, բայց նորաձև են մնում մինչ օրս: Մադոննայի ատամների զարդերը պատրաստված են մաքուր ոսկուց և 24 ադամանդներից։

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.