Նաոմի Քեմբլ. թվում է, թե ինչ վերաբերվում է նրան, դառնում է լեգենդ` սկսած 1993 թ-ին պոդիումի վրա իր հայտնի ընկնելով և վերջացրած միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի հետ իր հարաբերություններով:
Իման. Եվ մեկ սուպերմոդել, ում ժամանակին Իվ Սեն-Լորանն անվանեց իր երազանքների կին: Այսօր մոդելը ղեկավարում է իր սեփական ընկերությունը, զբաղվում բարեգործությամբ իր ամուսնու` Դևիդ Բոուի հետ, ում հետ երջանիկ ապրում է 21 տարի:
Տայրա Բենքս Ամերիկացի սուպերմոդել Տայրա Բենքսը Փարիզում այնպիսի իրարանցում է առաջացնում, որ 25 դիզայներ միանգամից առաջարկում են 17 ամյա գեղեցկուհուն մասնակցել իրենց ցուցադրություններին:
Լիա Կեբեդե` 21-րդ դարի ամենաբարձր վճարվող սուպերմոդելներից մեկը
Սելիտա Իբենքս. նրա երակներում հոսում է աֆրոամերիկացու, հնդիկի և իռլանդացու արյուն, ինչի շնորհիվ Սելիտան բարձր վարձատրվող մոդելներից է, իսկ People ամսագիրը նրան ճանաչել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը:
Ալեք Բեկ. Նրա հաջողությունը եկավ 1995 թ-ին, երբ նա նկարահանվեց Թինա Թյորների Golden Eye տեսահոլովակում:
Շանել Իման. ևս մեկ հրեշտակ, նա իր կարիերան սկսել է 13 տարեկան հասակից ու այսօր համարվում է նոր սերնդի լավագույն սուպերմոդելներից:
Ջոան Սմոլս. 2009 թ-ին Ջոան Սմոլսը մի քանի լուսանկարներ ձեռքին գնում է գործակալություն, այդ քայլը նրա համար դառնում է ճակատագրական: Այսօր նա ստանում է միլիոնների հոնորար և համարվում է աշխարհի 50 լավագույն մոդելներից մեկը:
Ջորդան Դանն. 2006 թ-ին 16 ամյա Ջորդան Դաննը շրջելով սուպերմարկետում նկատում է Primark գործակալության ցուցանակը, իսկ 2008-ին արդեն հայտնվում ամսագրերի շապիկներին:
Բևեռլի Ջոնսոն. Այս մոդելն առաջին աֆրոամերիկացին է, ով 1974 թ-ին հայտնվում է Vogue ամսագրի շապիկին և ճանապարհ հարթում մյուս սևամորթ մոդելների համար:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.