Monday, July 1, 2013

Must-have summer 2013

Այս շարքի յուրաքանչյուր նկար ընտրելիս ես աննկարագրելի հաճույք էի ստանում, նախ, որովհետեւ սպիտակն իմ ամենասիրելի գույնն է, ու թեպետ ամառվա գույն համարվում է դեղինը, ես իմ ամառը տեսնում եմ սպիտակի մեջ, այն ամենանուրբ, ամենականացի գույնն է, հիշեցնում է խաղաղություն, մաքրություն, անմեղություն: Հետո ուրախացնում է մի քանի հագուստների «վերադարձը», կրկնվում է ոչ թե մեր ծնողների ժամանակ եղած նորաձեւությունը, այլ արդեն մեր. թեպետ ես բավական փոքր էի, բայց հիշում եմ լայն տաբատներն ու փորի հատվածը բաց զգեստները: Դրանք ակտուալ էին 90-ականներին, հետո մոռացվեցին, իսկ հիմա կրկին նորաձեւ են:  
1Սպիտակ, լայն տաբատ

2. "փորը բաց" զգեստ
այսպիսի հագուստ ընտրելու համար, իհարկե պետք է համարձակ լինել, բայց ինչ-որ սահման կա, որ չարժե անցնել: Ես խորհուրդ տվող չեմ, ամեն մեկն ինքն է որոշում իր չափը, բայց ներքեւի նկարն, իմ կարծիքով ամենաքիչը գեղեցիկ չէ:
Ինձ շատ է դուր եկել Լիլիթ Հովհաննիսյանի կերպարն իր «Գնչու» տեսահոլովակում՝ այս trend-ով
3. Եւ ամենագեղեցիկը թողել եմ վերջում-ժանյակե սպիտակ զգեստ, այն առաջին սեզոնը չէ, որ նորաձեւ է... Ասենք, նշանակություն չունի, միեւնույն է միշտ գեղեցիկ է, նուրբ ու գայթակղիչ:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.