Friday, March 29, 2013

Գարուն-ամառ 2013 կոշիկներ (Photo)


Ցանկացած կնոջ ամենից թույլ տեղը կոշիկն է: Այսօր  ես  ձեզ կպատեմ կոշիկների ուղղությունների մասին, որոնք առաջարկում են դիզայներները գարուն-ամառ սեզոնին:
1. Գլադիատորական բոկոտիկներ
Բարձր, գրեթե մինչեւ ծնկները հասնող բոկոտիկները՝ զարդարված դեկորատիվ ճարմանդներով, այս գարնան հիթն են:



2. Թափանցիկ ներդիրներ
Կոշիկների վրա պլաստիկե թափանցիկ ներդիրները հայտնվեցին շատ դիզայներների ցուցադրությունների ժամանակ: Դա մերկ ոտքի գեղեցիկ արդյունք է ստեղծում:



3. Սեւի եւ սպիտակի համադրությունը
Սեւ-սպիտակը վերջին ժամանակներս ճանաչված է ոչ միայն կոշիկի, այլեւ հագուստի նորաձեւության մեջ: Իսկապես, նման համադրությունն անհավատալիորեն արդյունավետ է դիտվում:

4. Կայուն կրունկ
Կանանց համար շատ հարմար կոշիկ: Լայն զանգվածով բարձր կրունկը հարմարության եւ հարմարավետության լավագույն օգնականն է:


5. Մետաղական գույնի կոշիկ
Դիզայներները սեւեռուն ուշադրություն են դարձրել մետաղականացված նյութերից պատրաստված կոշիկներին եւ բոկոտիկներին:


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.