Thursday, March 28, 2013

70–ականների ոճ, որը միշտ առկա է մեր զգեստապահարանում


70–ականներ, սա այն ժամանակաշրջանն էր, երբ եզրափակվում էր համընդհանուր հիպպիական տենդենցը, սա հեղափոխությունների, խաղաղության, Ֆարա Ֆոսեթթի և Ջոն Տրավոլտայի ժամանակաշրջան էր։ Կարելի է սիրել կամ ատել 70–ականների ոճը, բայց չընդունել, որ այն նորաձևության աշխարհի կարևորագույն փուլերից է, անհնար է։ Հենց այս ժամանակ էր, որ կանայք սկսում են ընտրել հագուստ ոչ թե նորաձևության տենդենցներով, այլ սեփական ճաշակին համապատասխան։ 70–ականների ոճը առաջին հերթին հիմնված է փորձարկումների վրա, որի ընթացքում ստեղծված շատ իրեր, հենց այս ժամանակաշրջանի հոմանիշներն են։
Կիսաշրջազգեստներ
70–ականներ հագուստի այս իրը դարձավ չափազանց բազմազան, քանի որ եթե 60–ականներին կիսաշրջազգեստի երկարությունը որոշում էին նորաձևության աշխարհի ազդեցիկ դեմքերը, ապա այժմ այն կրողները։

Անդրավարտիքներ
Լայն ձևվածքով ջինսեր, բանան ջինսեր, բարձր մեջքով անդրավարտիքներ, սրանք բոլորը 70–ականների նվերն են աշխարհին։

Դիսկո ոճ
Կարճ շորտեր, նեղ ջինսեր, մարմինն ընդգծող հագուստ, վառ գույներ և շատ, շատ փայլ։ Բացի այդ ամերիկյան պրինտով տոպեր, զգեստներ և լավ տրամադրություն, այն ինչ առկա էր 70–ականների դիսկո–ակումբներում։

Բարձր պլատֆորմեր
Սա կուլտային կոշիկ էր դիսկո ժամանակաշրջանում։ Ընդ որում այն խտրականություն չէր դնում կանանց և տղամարդկանց միջև, բոլորը քայլում էին բարձր հաստ պլատֆորմերի վրա։


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.