Sunday, April 28, 2013

2013-ի աստղային մայրիկներ (Photo)


2013-ը, ինչպես և 2012թ-ը շարունակելու է պարգևել աստղային երեխաների ծնունդներ։ Մայրության և գեղեցկության միամսյակին համահունչ  ես կներկայացնեմ աստղային 7 ապագա մայրիկների։
Երևի թե տասնամյակի ամենասպասված երեխան անգլիայի թագաժառանգն է։ Արդեն հայտնի է, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթի և արքայազն Ուիլյամի ապագա փոքրիկը իգական սեռի է։



Հատկապես հայերիս համար անչափ հետաքրքիր է Քիմ Քարդաշյանի հղիությունը։ Նա և իր ամուսին Քենի Ուեսթը շարունակում են ակտիվ հասարակական կյանքը, չնայած, որ փոքրիկի ծնունը արդեն բավականին մոտ է։



Երրորդ սպասվող երեխան Black Eyed Peas խմբի երգչուհի Ֆրջիի և նրա գեղեցկադեմ ամուսին Ջոշ Դյուամելի փոքրիկն է։



Շատ զարամանալի է, բայց երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը կրկին հետաքրքիր դրության մեջ է։ Անցած տարի մայիսին նա ունեցավ իր առաջնեկին` Մաքսվիլ Դրյուին։ Երևում է, որ երեխա ունենալը շատ է դուր եկել շիկահեր երգչուհուն։



Մյուս սպասվող ծնունդը Ռուսաստանում է։ Ռուսական շոու բիզնեսի ամենագեղեցիկ կանանցից մեկը` Ժաննա Ֆրիսկեն, ամենայն հավանականությամբ կմայրանա այս տարվա մայիսին։



«Քայլ առաջ» ֆիլմի առաջին մասի հերոսուհի և Չաննիգ Թաթումի կին` Ջեննա Դևոն, ամուսնությունից 6 տարի անց արեց այս համարձակ քայլը, և այժմ զույգը սպասում է իր առաջնեկին։




No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.