Ժամանակին
կալոշները յուրաքանչյուրի պահարանի անփոխարինելի մասնիկն էին: Այն կրում
էին փոքրերը, կանայք, տղամարդիկ: Գարնանային անձրևները, խոնավ եղանակը մեր
կոշիկների առաջին թշնամիներն են: Նորաձևությանը հետևողներին այս եղանակին
օգնության են եկել կալոշները:
Swims
նորվեգական բրենդի կրեատիվ տնօրենը որոշել է կրկին նորաձևություն
վերադարձնել կալոշները: Դժվար է հիմա, երբ այդքան այլընտրանք կա կոշիկի
ոլորտում, ստեղծել մի բան, որն իսկապես հավանության կարժանանա:
Դիզայներները հետաքրքիր մոտեցում են ցուցաբերել և ստեղծել են էլեգանտ
կոշիկներ, որոնք միաժամանակ շատ պրակտիկ են:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.